Մեկնարկել է Գերմանիայի Բունդեսլիգայի 2020/21 մրցաշրջանը: Մրցաշրջանի բացման խաղում «Բավարիան» ընդունել է «Շալկե 04-ին»:
Խաղի արդեն 4-րդ րոպեին տանտերերն առաջ են անցել հաշվի մեջ: Մրցաշրջանի առաջին գոլը խփել է Սերժ Գնաբրին:
1 րոպե անց կարող էր աչքի ընկել Լևանդովսկին, սակայն մրցակցի պաշտպանը դատարկ դարպասից հանեց գնդակը: