«Բավարիայի» նախագահ Կառլ-Հայնց Ռումենիգեն մեկնաբանել է Մյունխենի առողջապահության վարչության որոշումը՝ արգելել հանդիսատեսներին ներկա գտնվելու Բունդեսլիգայի 1-ին տուրի «Շալկեի» դեմ խաղին:
Ավելի վաղ Մյունխենի «Բավարիայի» ներկայացուցիչները պայմանավորվել էին Մյունխենի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ, որ 7500 երկրպագուների թույլատրվի ներկա գտնվել այդ հանդիպմանը:
«Ես տխուր եմ, որ Բունդեսլիգայի մեկնարկային հանդիպումը պետք է անցկացվի առանց հանդիսատեսի: «Բավարիան» շատ բարեխղճորեն պատրաստել է հանդիսատեսի մարզադաշտ վերադառնալու հիանալի ծրագիր՝ պահպանելով հիգիենայի բոլոր պահանջները:
Մենք բոլորս ցանկանում ենք կրկին տեսնել մարզադաշտում տիրող մթնոլորտն ու հույզերը, հետեւաբար, իհարկե, մենք, այնուամենայնիվ, մեր առջեւ նպատակ ենք դրել սկսել հնարավորինս արագ խաղալ մեր երկրպագուների ներկայությամբ: Դա ֆուտբոլային մշակույթի շատ կարևոր մասն է կազմում», — Ռումենիգեի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:
«Բավարիա» – «Շալկե» խաղը կկայանա սեպտեմբերի 18-ին, Մյունխենում, «Ալիանց Արենայում», մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22:30-ին: Սա կլինի Բունդեսլիգայի նոր մրցաշրջանի մեկնարկային հանդիպումը:
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բավարիայի» հաղթանակը գնահատում է 1,10 գործակցով, ոչ ոքին՝ 14,00, իսկ «Շալկեի» հաղթանակը՝ 31,00։