Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում Արշակ Կորյանի «Խիմկին» հյուրընկալվել է «Կրասնոդարին»:
Առաջին խաղակեսից հետո հյուրերը պարտվում են 2-3 հաշվով: «Խիմկիի» 2 գոլն էլ խփել է Հայաստանի հավաքականի նորեկը, իսկ «Կրասնոդարից» աչքի են ընկել Բերգն ու Կլասոնը. վերջինս դուբլ է ձևակերպել:
Արշակի առաջին գոլն իսկական վարպետության արդյունք է: Երկրորդ գնդակը Արշակը խփել է 11 մետրից: Ընդ որում, առաջին հարվածից հետո դարպասապահը հետ մղեց գնդակը, սակայն մրցակցի ֆուտբոլիստները մինչ հարվածը ներխուժել էին տուգանային հրապարակ, և մրցավարը ստիպեց կրկնել հարվածը: Երկրորդ փորձից Կորյանը դիպուկ էր: