Հայ շախմատիստ Լևոն Արոնյանը 2020 Saint Louis Rapid & Blitz առցանց մրցաշարում, 12 հնարավորից վաստակելով 7 միավոր, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։
5-րդ եւ 6-րդ պարտիաներում Արոնյանը ոչ ոքի խաղաց Հնդկաստանի ներկայացուցիչ Պենտալա Հարիկրիշնայի եւ ամերիկացի Ջեֆրի Սյոնի հետ։
Մրցաշարի միանձնյա առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, ով իր ակտիվում ունի 9 միավոր։ Ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ու ամերիկացի Ուեսլի Սոն վաստակել են 8-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար 2-րդ և 3-րդ տեղերը։
Այսօր Արոնյանը կհանդիպի ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Հիկարու Նակամուրայի, Ուեսլի Սոյի եւ Լենիեր Դոմինգեսի հետ։