«Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան հեռանում է թիմից։ Այսօր իսպանացի ֆուտբոլիստը հրաժեշտ է տվել թիմակիցներին ու մարզչական շտաբին։
«Տիագոն բացառիկ ֆուտբոլիստ է, որը 7 շատ հաջողակ տարիներ է ունեցել այստեղ։ Նա հրաշալի անձնավորություն է ու փայլուն պրոֆեսիոնալ։
Այսօր շատ էմոցիոնալ պահ էր, երբ նա հրաժեշտ տվեց մեզ»,-Ֆլիկի խոսքն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ Տիագո Ալկանտարան տեղափոխվում է «Լիվերպուլ»։ Անգլիական ակումբը 30 միլիոն ֆունտ է վճարել։