«Փյունիկ» ՖԱ-ի կիսապաշտպան Արմեն Նահապետյանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում խոսել է իր տեղափոխության մասին.
«Առաջարկներ ունեի տարբեր թիմերից, ու ցանկանում էի շատ խաղալ: Երկար ժամանակ բաց էի թողել վնասվածքների պատճառով: Առաջարկ ունեցա նաև «Փյունիկից» և երկար չմտածեցի, քանի որ այս թիմն ու մարզիչը ինձ հոգեհարազատ են, այդ պատճառով ընդունեցի «Փյունիկը»,-ասել է Նահապետյանը:
Մանրամասն՝ երևանյան ակումբի պատրաստած տեսանյութում: