ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը չի բացառել թիմի հարձակվող Կիլիան Մբապեի մասնակցությունը Լիգա 1-ի 4-րդ տուրի՝ «Նիսի» հետ խաղին, որը կկայանա կիրակի օրը։ Ավելի վաղ ֆրանսիացու մոտ կորոնավիրուս էր ախտորոշվել։
«Կիլիանը իրեն լավ է զգում։ Կորոնավիրուսի ոչ մի ախտանշան չունի։ Նա անհատական մի քանի մարզում է անցկացրել։
«Նիսի» հետ խաղին նրա մասնակցությունը կախված կլինի նրանից, թե թույլ կտա՞ն մարզվել թիմի հետ։ Եթե այո, ապա շաբաթ օրը որոշում կկայացնենք։ Պետք է խոսեմ բժշկի ու Կիլիանի հետ»,- մարզչի խոսքերն է փոխանցում Goal-ը։