«Ուոթֆորդի» կիսապաշտպան Իսմայիլա Սարը հայտնվել է «Լիվերպուլի» ուշադրության կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է Goal-ը:
Հաղորդվում է, որ «կարմիրները» քննարկում են սենեգալցու տրանսֆերի հնարավորությունը, բայց ֆուտբոլիստի տեղափոխության համար պաշտոնական առաջարկներ դեռ չեն ներկայացրել:
Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում «Ուոթֆորդի» կիսապաշտպանն անցկացրել է 28 հանդիպում, որոնցում դարձել է 5 գոլի եւ 6 գոլային փոխանցման հեղինակ: