«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին իր թիմակից Լուիս Սուարեսին, որին ակումբն ուզում է վաճառել, համոզում է մնալ թիմում։ Այս մասին գրում է AS-ը։
Ուրուգվայցին կարիերան կարող է շարունակել «Ատլետիկոյում» կամ ՊՍԺ-ում։ Կատալոնական ակումբը ևս ուզում է բաժանվել խաղացողից։
Ավելի վաղ նրա անունը կապվում էր «Յուվենտուսի» հետ, սակայն հետո պարզ դարձավ, որ փաստաթղթային խնդիրների պատճառով տրանսֆերը չի կարող կայանալ։