Այսօր ՝ սեպտեմբերի 17-ին, Ռումինիա է մեկնել Հայաստանի աթլետիկայի հավաքականը։ 12 մարզիկ–մարզուհիներին մրցավայր են ուղեկցել երեք մարզիչներ։ Նրանք հանգստյան օրերին կմասնակցեն Բալկանյան երկրների առաջնությանը։
Մեր երկրի ներկայացուցիչները հանդես կգան 100, 200, 400, 800, 1500, 3000 մետր վազքատարածություններում, հեռացատկ, եռացատկ, սկավառակի և մուրճի նետում մրցաձևերում։
Պատվիրակության ղեկավարն է ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, անվանի հեռացատկորդ, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը։ Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։
Ի դեպ, Հայաստանի հավաքականին կմիանա նաև ամերիկահայ արագավազորդ Ալեքս Դոնիկյանը, որը Զագրեբի միջազգային մրցաշարից հետո է միանալու ՀՀ հավաքականին։ Նա 100մ վազքատարածությունում 10, 55 վրկ․արդյունքով գրավել է յոթերորդ տեղը։