Արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը հեռացավ Թուրինի «Յուվենտուսից»: Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Իգուաինը ստացել է ազատ գործակալի կարգավիճակ և կկարողանա անվճար տեղափոխվել այլ ակումբ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին երկամյա պայմանագիր կկնքի ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբի հետ, որի համասեփականատերերից մեկը Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեվիդ Բեքհեմն է: Նոր ակումբում արգենտինացին մեկ մրցաշրջանում կվաստակի 7,5 միլիոն եվրո: