«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը այսօր կայացած մարզման ընթացքում հրաժեշտ է տվել իր թիմակիցներին։
La Sexta-ն գրում է, որ ուելսցի ֆուտբոլիստը «Տոտենհեմ» տեղափոխությանն ընդառաջ հրաժեշտ է տվել իր թիմակիցներին։
Ուելսցին այսօր մարզվել է մարզասրահում։ Սա, թերևս, Բեյլի վերջին մարզումն է եղել, քանի որ վաղը նա մեկնում է Լոնդոն պայմանագիր կնքելու համար։
Ավելի վաղ ներկայացրել էինք Բեյլի տեղափոխության մանրամասները։