Իտալիայի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Գաբրիել Գրավինան ասել է, որ մոտ ապագայում Ա Սերիայի ձևաչափը կարող է փոխվել:
«Ես աշխատում եմ Ա սերիայի նոր ձևաչափի վրա: Առաջնությունն անցկացվելու է երեք փուլով՝ «Ութի եզրափակիչ» ձևաչափով:
Մենք չենք կարող ավելի արմատական փոփոխություններ կատարել, կա մտավախություն, որ փլեյ-օֆֆը կպատժի նրանց, ովքեր սովորաբար հաղթում են: Բայց եթե մեզ հաջողվի նոր առաջնություն կազմակերպել, ապա դա ավելի մեծ ուշադրություն կգրավի:
Հիմա մենք կարող ենք հանդիսատես կորցնել, քանի որ առաջնության որոշ փուլերում որոշ թիմեր մնում են առանց մրցաշարային առաջադրանքների»,- մեջբերում է Գրավինային Football Italia-ն: