ՈւԵՖԱ Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլի «Արարատ-Արմենիա» — «Ֆոլա Էշ» հանդիպման վայրը փոխվել է, այդ մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը նախատեսված էր անցկացնել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, սակայն հանդիպումը կկայանա ՀՖՖ Ակադեմիա Մարզադաշտում: Փոփոխության պատճառը մարզադաշտի խոտածածկի որակն է:
Հանդիպումը կմեկնարկի 18։00-ին։