«Ռոման» ավարտին է հասցրել «Վերոնայի» պաշտպան Մարաշ Կումբուլայի տրանսֆերային գործարքը, այդ մասին հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն:
Աղբյուրի համաձայն՝ 20-ամյա խաղացողը այս շաբաթ պաշտոնապես կմիանա հռոմեական ակումբին:
Նշվում է, որ Կումբուլան հնգամյա պայմանագիր է կնքել հռոմեական ակումբի հետ և տարեկան կվաստակի 1,5 միլիոն եվրո։
Նշենք, որ ալբանացի ֆուտբոլիստը «Վերոնայի» սան է։ Ավելի վաղ նրա ծառայություններով հետաքրքրված էին «Յուվենտուսը», «Նապոլին», միլանյան գրանդները, «Մանչեսթեր Սիթին»։