Հռոմում շարունակվում է ATP Մասթերս-1000 շարքի մրցաշարը։ Պայքարի մեջ մտավ աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը։
Սերբ թենիսիստը 1/16-րդ եզրափակիչում մրցում էր Սալվատորե Կարուզոյի հետ։ Ջոկովիչը 2 սեթում 6-3, 6-2 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ ու դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ։
Աշխարհի 6-րդ ռակետ Ստեֆանոս Ցիցիպասը պարտություն կրեց Յանիկ Սիների դեմ խաղում։ Իտալացին հաղթեց 6-1, 6-7(9), 6-2 հաշվով։
Երեկոյան պայքարի մեջ կմտնի մրցաշարի գործող չեմպիոն Ռաֆայել Նադալը։