Չինական «Շանհայի» բրազիլացի կիսապաշտպան Օսկարը Եվրոպա վերադառնալու ցանկություն է հայտնել.
«Եվրոպա վերադառնալու մեծ ցանկություն ունեմ: Այս պահին գործող պայմանագիր ունեմ, սակայն գործակալս աշխատում է այդ ուղղությամբ: Առաջին ակումբը, որտեղ կցանկանայի վերադառնալ, «Չելսին» է, քանի որ այդ ակումբն իմ ընտանիքն է»,-ասել է բրազիլացի կիսապաշտպանը:
Օսկարը Եվրոպա է տեղափոխվել 2012 թ-ին՝ «Ինտերնացիոնալից»: 2012-2017 թթ-ին Օսկարը հանդես է եկել Լոնդոնի «Չելսիի» կազմում, որից հետո տեղափոխվել է Չինաստան: