«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արձագանքել է շշուկներին այն մասին, որ «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը մոտ է անգլիական ակումբ վերադառնալուն:
«Բեյլը «Ռեալի» խաղացող է: Ես չեմ կարող մեկնաբանություն տալ այլ ակումբների խաղացողների մասին: Ֆուտբոլիստների գործակալների հետ շփում պահելն իմ աշխատանքը չէ: Չեմ ուզում մեկնաբանել այդ շշուկներս:
Բայց ոչ մի գաղտնիք չկա նրանում, որ ես հիանում եմ այդ ֆուտբոլիստով: Կարծում եմ՝ Գարեթը գիտի այդ մասին»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը: