«Միլանը» երկու տրանսֆերային նպատակ ունի ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում: Այս մասին գրում է Gazzetta dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն ՝ «ռոսոներիները» ցանկանում են ձեռք բերել «Ֆիորենտինայի» երկու ֆուտբոլիստների ՝ պաշտպան Նիկոլա Միլենկովիչին ու կիսապաշտպան Ֆեդերիկո Կիեսուին: Միլենկովիչի համար միլանյան ակումբը կարող է առաջարկել 20 միլիոն եվրո, իսկ Կիեսուի համար ՝ 60 միլիոն եվրո:
Հաղորդվում էր նաև, որ «Միլանը» հետաքրքրված է «Ֆիորենտինայի» պաշտպան Պեզելլայի տրանսֆերով: