Գյումրիում մեկնարկել է թենիսի Գյումրիի բաց առաջնությունը: Այս մասին ArmSport-ի հետ զրույցում ասաց թենիսի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանը:
«Մեկնարկել է Գյումրիի բաց առաջնությունը, որին մասնակցում են պատանի թենիսիստները: 10-16 տարեկան թենիսիստները մրցում են տարբեր տարիքային խմբերում: Ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցում է շուրջ 40 թենիսիստ: Մրցաշարը կտևի 3 օր»-մեզ հետ զրույցում ասաց հավաքականի մարզիչը:
Թենիսի Հայաստանի մեծահասակների առաջնությունը կկայանա սեպտեմբերի 21-24-ը՝ Երևանում: