«Մանչեսթեր Յունայթեդը» դիտարկում է «Ատալանտայի» հարձակվող Ամադ Տրաորեին ձեռք բերելու հնարավորությունը: Այս մասին հաղորդում է manchestereveningnews.co.uk-ը:
Աղբյուրի համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդն» արդեն կապվել է իտալական ակումբի հետ՝ 18-ամյա կոտդիվուարցի հարձակվողին ձեռք բերելու համար:
Տարեսկզբին խոսակցություններ կային այն մասին, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Արսենալը»: