ՀՖՖ ՄԿԱ բաժնից տեղեկացնում են, որ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ մրցափուլից հետաձգված՝ «Շիրակ»- «Արարատ» հանդիպումը նշանակվել է սույն թվականի սեպտեմբերի 26-ին, ժամը՝ 16:15-ին: Այս մասին գրում է Երևանի «Արարատի» ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ Առաջին խմբի խաղացանկում նույնպես տեղի է ունեցել փոփոխություն:
Առաջին խմբի առաջնության 7-րդ մրցափուլի՝«Արարատ-2»- «Փյունիկ-2» հանդիպումը սույն թվականի սեպտեմբերի 26-ից տեղափոխվել է սեպտեմբերի 27, ժամը՝ 16:00-ին: