Լևերկուզենի «Բայերը» հետաքրքրված է «Արսենալի» պաշտպան Սեադ Կոլասինաչի ծառայություններով: Այս մասին հաղորդում է Bild-ը:
Աղբյուրի համաձայն ՝ գերմանական ակումբը ցանկանում է օգտվել լոնդոնյան թիմում բոսնիացու կարգավիճակից, և պատրաստ են նրան առաջարկել շահավետ պայմանագիր:
Նշվում է, որ «զինագործները» պատրաստ են բաց թողնել 27-ամյա խաղացողին 10 միլիոն եվրոյի դիմաց:
Նախկինում տեղեկություններ կային, որ Սեադը կարող է տեղափոխվել «Շալկե», որի կազմում խաղում էր մինչ «Արսենալ» տեղափոխվելը: