Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Գարի Լինեկերը երկարաձգել է պայմանագրի ժամկետը BBC հեռուստաընկերության հետ:
Նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թ, սակայն աշխատավարձը նվազել է 23 տոկոսով: 1986 ԱԱ լավագույն ռմբարկուն կշարունակի վարել Match of the Day հաղորդումը:
«Ինձ դուր է գալիս BBC-ում աշխատել: Ուրախ եմ, որ այս ֆուտբոլային ընտանիքի մի մասն եմ:
Անհամբերությամբ եմ սպասում առաջիկա 5 տարվա աշխատանքին: Առջևում Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններն են»,-ասել է Լինեկերը: