«Բարսելոնայի» ու «Ինտերի» նախկին հարձակվող Սամուել Էտո՛Օ-ին հրավիրել են Իսպանիայի Պալմա-դե-Մալյորկա քաղաքի դատարան: Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ կամերունցի նախկին ֆուտբոլիստը մեղադրվում է հայրական պարտավորությունները չկատարելու մեջ: Սամուելի տղաներից մեկը՝ Էտյենը, հորից մոտ 20 հազար եվրո է պահանջում, քանի որ հայրը մերժել է վճարել ալիմենտն ու օգնել կրթություն ստանալ:
Էտյենը հայտնել է, որ երկար տարիներ ոչինչ չի իմացել հոր մասին: Նրա խոսքով՝ նա Սամուելի հետ շփվել է միայն էլ.փոստով, քանի որ Էտո՛Օ-ն չի ցանկացել տալ իր հեռախոսահամարը: