«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը չափազանց մոտ է «արքայական» ակումբը լքելուն։ Այս մասին խոսել է ֆուտբոլիստի գործակալը։
Ջոնաթան Բարնետը խոստովանել է, որ ուելսցին մադրիդյան թիմից հեռանալուն երբեք այսքան մոտ չի եղել։
«Տեղափոխություն «Տոտենհե՞մ»։ Ես կարող եմ ասել, որ առանց կասկածի, Գարեթը երբեք «Ռեալից» հեռանալուն այսքան մոտ չի եղել վերջին 7 տարիների ընթացքում»,-ասել է ուելսցի ֆուտբոլիստի գործակալը։
Հիշեցնենք, որ «Ռեալի» և «Տոտենհեմի» միջև բանակցությունները շարունակվում են։