«Բարսելոնան» դիտարկում է «Այաքսի» պաշտպան Սերժինյո Դեստին ձեռք բերելու հնարավորությունը: Այս մասին գրում է Mundo Deportivo-ն:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ կատալոնական ակումբը մտադիր է վաճառել Նելսոն Սեմեդուին՝ նրա փոխարեն գնելով 19-ամյա ամերիկացի ֆուտբոլիստին:
Նշվում է, որ «Բարսան» պատրաստ չէ Դեստի համար «Այաքսի» պահանջած 25 մլն եվրոն վճարել: Կատալոնացիները կփորձեն Սերժինյոյին ձեռք բերել վարձակալական հիմունքներով՝ հետագայում գնման իրավունքով:
Այս տարվա մայիսին տեղեկություն էր տարածվել, որ Դեստի ծառայություններով հետաքրքրվում է ՊՍԺ-ն: