«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի գլխավոր տրանսֆերային նպատակն էր: Այս մասին հայտնում է ccma.cat-ը:
Կատալոնյան ակումբում ստեղծված ծանր ֆինանսական իրավիճակը խանգարեց ձեռք բերել բելգիացուն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կումանը ցանկանում է թիմում տեսնել Մուհամեդ Սալահին: