Բադմինթոնի համաշխարհային ֆեդերացիան / BWF / երրորդ անգամ հետաձգել է աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչը։ Որոշումը կայացվել է հյուրընկալող երկրի ՝ Դանիայի ֆեդերացիայի հետ խորհրդակցելուց հետո: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նշվում է, որ աշխարհում տարածվող COVID-19- ի պատճառով, մի շարք թիմեր և անհատ խաղացողներ որոշել են չմեկնել Դանիա, իսկ միջազգային ֆեդերացիան հարգել և ընդունել է նրանց կարծիքը։ Կարևորվել է մարզիկների առողջությունն ու անվտանգությունը։