Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնության 5-րդ տուրի շրջանակում մրցեցին «Լեռնային Արցախն» ու «Արարատ-2-ը»:
Խաղն ավարտվեց 2-2 հաշվով, և առաջատարն առաջին միավորները կորցրեց: Երևանյան թիմը միայն երկրորդ խաղն էր անցկացնում ու վաստակեց առաջին միավորը:
5 տուրից հետո 13 միավորով «Լեռնային Արցախն» առաջին հորիզոնականում է: