Ռուսաստանի գավաթի խաղարկության խմբային փուլի խաղում «Խիմկին» հաղթեց Իրկուտսկի «Զենիթին»:
5-րդ խմբի 1-ին տուրի հանդիպումը, որը կայացավ սեպտեմբերի 15-ին Իրկուտսկում, ավարտվեց հյուրերի՝ 1-0 հաշվով հաղթանակով:
Հաղթական գոլը խփեց «Խիմկիի» հարձակվող Մոհամեդ Կոնատեն, ով աչքի ընկավ խաղի 64-րդ րոպեին՝ խաղադաշտ մտնելուց մեկ րոպե անց: Հիշեցնենք, որ Կոնատեն 2018/19 մրցաշրջանում հանդես էր եկել Երևանի «Փյունիկում»։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արշակ Կորյանն ընդգրկված չէր «Խիմկիի» հայտացուցակում։