Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը փոխարինման դուրս գալուց երեք վայրկյան անց գոլի հեղինակ դարձավ Գերմանիայի գավաթի առաջին տուրի «Դույսբուրգի» դեմ խաղում (5: 0), այդպիսով գրանցելով մրցաշարի ռեկորդ։
Ռոյսը գոլի հեղինակ դարձավ 57-րդ րոպեին: Նախկինում ռեկորդը պատկանում էր «Հոֆենհայմի» ֆրանսիացի հարձակվող Էնթոնի Մոդեստին, ով 2014 թվականին Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ տուրում Մայնի Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ տնային խաղում գոլ խփեց խաղադաշտ մտնելուց 12 վայրկյան անց:
Մարկո Ռոյսը վերադարձավ վնասվածքից հետո և առաջին անգամ գրավեց մրցակցի դարպասը 2020 թվականի փետրվարից ի վեր:
Ֆուտբոլիստը Դորտմունդի «Բորուսիայում» է խաղում 2012 թվականից՝ թիմին միանալով Մենխենգլադբախի «Բորուսիայից»: Գերմանիայի վերջին առաջնությունում նա անցկացրել է 19 հանդիպում և դարձել 11 գոլի հեղինակ: