«Ռոման» կապ է հաստատել «Ուդինեզեի» հետ՝ կապված թիմի կիսապաշտպան Ռոդրիգո դե Պաուլի տրանսֆերի հետ։ Այս մասին գրում է Goal-ը՝ հղում անելով Tele Radio Stereo-ին։
Աղբյուրի տեղեկացմամբ՝ իտալական ակումբը պատրաստ է մրցակցել «Լիդսի» հետ, որին ԶԼՄ-ները համարում էին 26-ամյա արգենտինացու տրանսֆերի գլխավոր հավակնորդը։
Նշվում է, որ դե Պաուլի անունը ԶԼՄ-ները կապում էին նաև Պետերբուրգի «Զենիթի» հետ։