«Բարսելոնայի» նորեկ Միրալեմ Պյանիչն ընտրել է խաղային համարը: Բոսնիացի խաղացողը փաստացի ընտրել է այն համարը, որով նախկինում խաղում էր Արտուրը: Հիշեցնենք, որ վերջինս տեղափոխվեց հակառակ ուղղությամբ՝ Թուրին:
Հիշեցնենք նաև, որ 8 համարը երկար տարիներ պատկանում էր լեգենդար կիսապաշտպան Անդրես Ինյեստային: