«Այնտրախտի» հարձակվող Բաս Դոստը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր լիգայում:
Ըստ Daily Mail-ի, 31-ամյա նիդերլանդացու ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, ով ղեկավարությունից համառորեն պահանջում է նոր կենտրոնաական հարձակվող ձեռք բերել:
Պորտուգալացի մարզիչը կարծում է, որ Դոստի տրանսֆերը անգլիական ակումբը կարող է ձեռք բերել 5.5 միլիոն ֆունտի դիմաց:
Հիշեցնենք, որ Բասի համար նախորդ մրցաշրջանը առաջինն էր «Այնտրախտի» կազմում, որտի կազմում նա անցկացրեց 24 հանդիպում Բունդեսլիգայում՝ խփելով ութ գոլ ու կատարելով երկու գոլային փոխանցում: