Հայտնի են դարձել, թե որքան են կազմել «Յուվենտուսի» ֆինանսական կորուստները նախորդ մրցաշրջանում:
Ըստ ANSA-ի՝ 2019/20 մրցաշրջանի ավարտին թուրինյան ակումբի կորուստները կազմել են 71.4 միլիոն եվրո, ինչը 31.5 միլիոնով ավելի է, քան մեկ տարի առաջ (39.9 միլիոն եվրո):
Ակումբի եկամուտները նվազել են 62.8 միլիոն եվրոյով, իսկ զուտ ֆինանսական պարտքը ամբողջովին կազմում է 385.2 միլիոն եվրո:
Նշվում է, որ ակումբի գործունեության վրա էական ազդեցություն թողած գործոններից մեկը կորոնավիրուսի համաճարակն էր: