«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալ Բետո Յակեն հայտնել է, որ արգենտինացի ֆուտբոլիստը կշարունակի խաղալ միլանյան ակումբում:
«Ինչու են Լաուտարոյի ներկայացուցիչները այցելել Ինտերի գրասենյա՞կ: Մադրիդի «Ռեալի» ու «Բարսելոնայի» հետ կապված ոչինչ չկա: Լաուտարոն մնում էայստեղ ՝ «Ինտերում»,-գործակալի խոսքերն է փոխանցում tuttomercatoweb.com-ը:
Հիշեցնենք, որ 23-ամյա ֆւոտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»: