Լոնդոնի «Տոտենհեմը» ցանկանում է վերադարձնել Գարեթ Բեյլին: Ինչպես հաղորդում է The Athletic-ը, ուելսցին ևս ցանկանում է վերադառնալ Լոնդոն:
Այս պահին լոնդոնյան թիմը դեռ ոչինչ չի համաձայնեցրել ոչ «Ռեալի», ոչ էլ Բեյլի հետ, սակայն տրանսֆերի հարցում պայքարի մեջ մտնելուն պես ֆավորիտ կհամարվի:
«Ռեալի» կիսապաշտպանի տրանսֆերը ցանկանում է ձեռք բերել նաև «Մանչեսթեր Յունայթեդը»: Բեյլի համաձայնագիրը նախատեսված է մինչև 2022 թ., իսկ «բլանկոսները» պատրաստ են Բեյլի տրանսֆերը վաճառել 18 մլն եվրոյի դիմաց:
Հիշեցնենք, որ Բեյլի տրանսֆերի դիմաց «Ռեալը» 2013 թ-ին «Տոտենհեմին» վճարել է 100 մլն եվրո: