«Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրան մոտ է ակումբը լքելուն: Այս մասին հաղորդում է skysports-ը:
Հաղորդվում է, որ ներկայումս լոնդոնյան թիմը բանակցություններ է վարում «Տորինոյի» հետ խաղացողի տեղափոխության վերաբերյալ:
Իտալական ակումբը ցանկանում է վարձակալությամբ վերցնել կիսապաշտպանին` հետագայում գնելու պարտավորությամբ, գործարքի ընդհանուր գումարը կկազմի 22 միլիոն ֆունտ:
Նախկինում ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր «Ֆիորենտինան»: