ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ուզում է հանդես գալ Մադրիդի «Ռեալի» կազմում։ Այս մասին El Chiringuito TV-ի եթերում հաղորդել է լրագրող Ժոզեպ Պեդրերոլը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստն արդեն այս մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ ՊՍԺ-ից։
Հաղորդվում էր, որ մադրիդյան ակումբը մտադիր է 2022 թվականին պայմանագիր կնքել Մբապեի հետ, երբ փարիզեցիների հետ նրա պայմանագիրը կավարտվի ու նա ազատ գործակալի կարգավիճակ կունենա։ «Ռեալը» հարձակվողին 100 մլն եվրոյի չափով բոնուս կառաջարկի։
«Լիվերպուլը» պատրաստ է 200 մլն ֆունտ տալ։