Մյունխենի «Բավարիայի» պատվավոր նախագահ Ուլի Հյոնեսը խոսել է պաշտպան Դավիդ Ալաբայի ապագայի մասին:
Kicker-ը ավելի վաղ հայտարարել էր, որ 28-ամյա ավստրիացին ցանկանում է մյունխենյան ակումբի հետ հնգամյա նոր պայմանագիր կնքել` յուրաքանչյուր մրցաշրջանի համար 25 միլիոն եվրո աշխատավարձով:
Ալաբայի գործակալը Պինի Զահավին է:
«Ալաբայի գործակալը ժլատ պիրանիա է (գիշատիչ ձուկ): Սա զուտ ֆինանսական հարց է: Ալաբան այժմ խաղում է աշխարհի լավագույն ակումբում, ո՞ւր պետք է նա գնա: Ամենից շատ մենք ցանկանում ենք, որ նա մնա», — մեջբերում է Հյնեսին Sport1-ը: