Հռոմում այսօր մեկնարկեց թենիսի ATP Մասթերս 1000 շարքի մրցաշարը։ Այս մրցաշարով տրվում է մրցաշրջանի գրունտային հատվածի մեկնարկը։
Հայկական արմատներ ունեցող ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը 1/32-րդ եզրափակիչում ուժերն էր չափում Նորվեգիայի ներկայացուցիչ Կասպեր Ռուդի հետ։ Խաչանովը պարտվեց մրցակցին 3-6, 6-3, 1-6 հաշվով ու դուրս մնաց հետագա պայքարից։
Պարտություն է կրել Ֆելիքս Օժե-Ալյասիմը։ 20-ամյա կանադացին 2 սեթում զիջել է Ֆիլիպ Կրայինովիչին՝ 4-6, 5-7։ Հաղթանակով են մեկնարկել նաև Գրիգոր Դիմիտրովը, Մարին Չիլիչը և Բորնա Չորիչը։
Հավելենք, որ մրցաշարն անցկացվում է առանց երկրպագուների։