«Մարսելի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը մեկնաբանել է իր թիմի մասնակցությամբ սկանդալային միջադեպը Լիգա 1-ի 3-րդ տուրի՝ ՊՍԺ-ի դեմ խաղում (1-0):
«Չգիտեմ խաղադաշտում ինչ է տեղի ունեցել, հուսով եմ, որ ռասայական վիրավորանքներ չեն եղել: Ֆուտբոլում ռասիզմին տեղ չկա: Տխրեցնող կլինի, եթե ամեն դեպքում դա տեղի է ունեցած լինի: Սակայն ես այդպես չեմ մտածում:
Դրանից առաջ էլ մի իրավիճակ եղավ Դի Մարիայի թքելու հետ կապված: Նման բաներից ֆուտբոլում պետք է խուսափել: Հուսով եմ՝ սա սև բիծ չի թողնի այս պատմական խաղի վրա»,-մարզչի խոսքերն է փոխանցում Goal-ը: