Միկ Շումախերը մոտ է Ֆորմուլա 1 տեղափոխությանը արդեն 2021 թվականին։
RaceFans պորտալի տեղեկությամբ՝ լեգենդար Միխայիլ Շումախերի որդուն երաշխավորել են տեղը Ֆորմուլա 1-ում, եթե նա Ֆորմուլա 2-ի առաջնությունն ավարտի լավագույն երեք տեղերից մեկում։ Ներկա պահին Միկը առաջատարն է Ֆորմուլա 2-ում ու 8 միավորով առաջ է «Ֆերարիի» իր թիմակից Կալում Այլոտից։
Հավանական է, որ Միկ Շումախերը Ֆ1-ում իր նորամուտը կնշի կա՛մ «Ալֆա Ռոմեոյի», կա՛մ «Հաասի» կազմում։ Այս երկու թիմերն էլ համարվում են «Ֆերարիի» հաճախորդները ու դեռ չեն հայտարարել իրենց կազմը 2021 թվականի առաջնության համար։