Թվիթերում շարունակվում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի ու «Մարսելի» պաշտպան Ալվարո Գոնսալեսի վիճաբանությունը:
Խաղի ավարտին Նեյմարը բռունցքով հարվածել էր մրցակցի գլխին: Իսկ խաղից հետո թվիթերյան իր էջում գրել էր, որ իսպանացին իրեն «կապիկ ու շան տղա» է անվանել:
Ի պատասխան՝ Գոնսալեսը ՊՍԺ-ի հարձակվողին կոչ է արել սովորել պարտվել:
«Դու տղամարդ չես, եթե չես կարողանում ընդունել սխալդ: Պարտությունը սպորտի մի մասն է: Բայց վիրավորանք ու ռասի՞զմ: Ոչ, ես դրան դեմ եմ: Ես քեզ չեմ հարգում: Դու բնավորությունից զուրկ ես: Խոստովանի՛ր՝ ինչ ես ասել իրականում…Տղամարդ եղիր: Ռասիստ»,- գրել է Նեյմարը Գոնսալեսի վերջին հրապարակման մեկնաբանություններում: