Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվեց Բալկանյան երկրների աթլետիկայի հոբելյանական՝ 50 –րդ առաջնությունը / մինչև 20 տարեկանների մասնակցությամբ/։
Մրցեցին 13 երկրների 21 մրցաձևի 240 պատվիրակներ։
Հայաստանը ներկայացրած յոթ մարզիկները արդարացրեցին սպասելիքները։ Գյումրեցի եռացատկորդ Ռազմիկ Ղազարյանը գրավեց պատվավոր երկրորդ տեղը / 15մ․ 55 սմ․ /։ Պատվանդանի երրորդ աստիճանին կանգնեց կապանցի հեռացատկորդ Գոռ Բեգլարյանը / 7մ․ 15 սմ․ /, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։