Կանանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունում «Արցախը» հյուրընկալվելիս 70-38 հաշվով հաղթանակ տարավ «Գյումրի» ակումբի նկատմամբ։ Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Իրա Դանիելյանը(Արցախ), ով վաստակեց 22 միավոր։ Հայտոնում է Բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Ի դեպ, ֆեդերացիայի մամուլի ծառայությունը նաև հայտնում է, որ Կանանց Հայաստանի առաջնության մասնակից «Լեգենդ» ակումբը անվանափոխվել է դառնալով «Երևան Բասկետ»:
Անվանափոխումից բացի տեղի է ունեցել ակումբի լոգոյի փոփոխություն: