«Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետաքրքրվել Դորտմունդի «Բորուսիայի» վինգեր Ջեյդոն Սանչոյի ծառայություններով, սակայն գերմանական ակումբը մտադիր չէ հեշտությամբ բաց թողնել նրան։
BBC-ն հաղորդում է, որ դորտմունդյան թիմում «վստահ» են, որ նրանք կկարողանան թիմում պահել անգլիացի վինգերին։
«Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային պատուհանի ընթացքում ոչ մեկ անգամ է քայլեր ձեռնարկել Սանչոյի տրանսֆերը գնելու համար։ Սակայն գերմանական կողմը մեծ գումար է պահանջում անգլիացի ֆուտբոլիստի համար։
Սանչոն 2017 թվականից է հանդես գալիս «Բորուսիա» Դորտմունդի կազմում։