«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլի ապագան շարունակում է անորոշ մնալ։
Այն բանից հետո, երբ «Բորուսիա» Դորտմունդը մտադիր է թիմում պահել Ջեյդոն Սանչոյին, «Մանչեսթեր Յունայթեդը» դարձյալ ռադարներն ուղղել է «արքայական» ակումբի ուելսցի կիսապաշտպանի վրա։
The Times-ը գրում է, որ Բեյլը բաց է «Մանչեսթեր Յունայթեդին» միանալու համար։ Եթե ակումբները կարողանան համաձայնության հասնել, Բեյլը պատրաստ է վերադառնալ ԱՊԼ։
Ավելի վաղ Գարեթ Բեյլը հայտարարել էր, որ իր ապագայի հարցում ամեն ինչ բարդացնում է հենց ակումբը։