«Բարսելոնան» մոտ է ՊՍԺ-ի նախկին հարձակվող Էդինսոն Կավանիի հետ պայմանագիր կնքելուն, հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի համաձայն՝ ուրուգվայցի ֆուտբոլիստի ներկայացուցիչներն իրենք են գնացել կատալոնական ակումբ՝ առաջարկելով ֆուտբոլիստի ծառայությունները:
Նշվում է, որ «Բարսելոնան» պատրաստ է հրավիրել Կավանիին, քանի որ նրան տեսնում են որպես Լուիս Սուարեսի հավանական փոխարինող, ով մոտ է ակումբը լքելուն:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հարձակվողը հրաժարվել է տեղափոխվել «Յուվենտուս»՝ «Նապոլիի» նկատմամբ հարգանքից ելնելով: